Վլադիմիր Պուտինը կրկին հերքել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալինիի թունավորմանը Ռուսաստանի մասնակցության պնդումները։ Տարեկան ասուլիսում պատասխանելով «Life»-ի թղթակցի հարցին, Պուտինը Նավալնու անունը չի տվել, նրա մասին ասելով «բեռլինյան կլինիկայի պացիենտ»։
«Ո՞ւմ է նա պետք, եթե ցանկանայինք, գործը միջև վերջ կհասցնեինք», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարը չի հերքել «Bellingcat»-ում երկուշաբթի հրապարակված տեղեկատվության առանցքային պահերից մեկը, ըստ որի Ռուսաստանում Նավալնիի այցերի ժամանակ ФСБ-ի աշխատակիցների խումբը հետևել է նրան։