Մատչելիության հղումներ

Ավինյանի փոխանցմամբ, այս պահին Հին Շենի խնդիրը դեռ ամբողջությամբ հանգուցալուծված չէ


Տեսարան Բերդաձորից, արխիվ
Տեսարան Բերդաձորից, արխիվ

Որոշակի լարվածություն է եղել նաև Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն համայնքի հետ կապված և այս պահին խնդիրն ամբողջությամբ հանգուցալուծված չէ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա փոխանցմամբ, այդ հատվածում տեղակայված են նաև ռուս խաղաղապահ զորքերը: «Այս պահի դրությամբ միջդիրքային հաղորդակցությունն առկա է: Ակնկալում ենք նաև, որ մոտակա ժամանակներս Հին Շենի հետ կապված հարցերում նույնպես մենք կունենանք վերջնական հանգուցալուծում», - ասաց փոխվարչապետը:

Երեկ Պաշտպանության բանակը հաղորդեց, որ Հին շեն գյուղն ապաշրջափակվել է` ադրբեջանցիները երեկ ուշ երեկոյան բացել են գյուղ տանող ճանապարհը: Հին շենի բնակիչները շրջափակման մեջ էին 3 օր շարունակ. պաշտոնական բոլոր կառույցները` իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չէին փոխանցում:

Երեկ ապաշրջափակմանն անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Մեծ շենից Հին շեն տանող ճանապարհին ադրբեջանական կողմը հենակետ էր տեղադրել ու փակել ելումուտը, մինչև այդ նրանք ամրացել էին Շուշիի Բերդաձորի տարածքի բնակավայրերի բարձունքներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG