Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարում է՝ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի բացահայտ քարոզը հայերի նկատմամբ:
Այսօր տարածած հայտարարությունում Թաթոյանը նշել է՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է իր հրապարակային ելույթներով գեներացնել ատելություն ողջ հայ ժողովրդի նկատմամբ, տալ Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված սպառնալիքներ, անել վիրավորական ու ատելություն բորբոքող արտահայտություններ:
Պաշտպանի գնահատմամբ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահը 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական միջոցառման ընթացքում ունեցել է Հայաստանի ողջ ժողովրդին ուղղված համակարգային ատելությամբ ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով լի հրապարակային ելույթ:
Մանրամասները տե՛ս այստեղ