Արամ Խաչատրյանն այսօր, կառավարության որոշմամբ, նշանակվեց Լոռու մարզպետ։
Օրերս Ազգային ժողովը դադարեցրել էր նրա պատգամավորական լիազորությունները՝ հիմք ընդունելով նրա հրաժարականի մասին դիմումը։ Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։
Նշենք, որ երեկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։