Մատչելիության հղումներ

Էրդողանի կարծիքով` ամերիկյան պատժամիջոցները թուրքական ռազմական արդյունաբերության վրա լուրջ ազդեցություն չեն ունենա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համոզմամբ` ամերիկյան իշխանությունների կողմից երկու օր առաջ սահմանված պատժամիջոցները թուրքական ռազմական արդյունաբերության վրա լուրջ ազդեցություն չեն ունենա։ Այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է այսօր հեռարձակված ուղերձում։

Նրա խոսքով` Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցների գլխավոր նպատակը Անկարայի՝ սեփական ռազմական արդյունաբեությունը զարգացնելուն ուղղված ջանքերը զսպելն է։ «Միացյալ Նահանգները թշնամական վերաբերմունք են ցուցաբերում ՆԱՏՕ-ի իրենց դաշնակցի հանդեպ։ Չնայած դրան ես վստահ եմ, որ մենք կկարողանանք հաղթահարել ծագած դժվարությունները», - հայտարարել է Էրդողանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG