Մատչելիության հղումներ

Խծաբերդի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում, հայտնում է Բեգլարյանը


Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հավաքագրած նախնական տվյալների, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում

Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»:

Արցախի պաշտպանության նախարարությունը այսօր տեղեկացրել է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։

Նախարարությունը նշում է, որ ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG