Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Իշխանական խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանը «Ազատությանը» փոխանցեց, որ քննարկում են սահմանային վերջին միջադեպերը, օրակարգում է նաև «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների հարցը:
Դռնփակ հանդիպմանը մասնակցում էր նաև արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն «Ազատությանն» ասաց, որ իրենց վարչապետի հետ հանդիպելու հրավեր չի եղել:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ կապ հաստատել չի հաջողվում: