Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը վերահաստատել է՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելը մնում է օրակարգի ամենահրատապ հարցը


Արցախի նախագահ Արայիկ հարությունյանը երեկ Երևանում մասնակցել է ռազմական և քաղաքացիական 44 գերիների հայրենիք տեղափոխող օդանավի դիմավորմանը:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Արցախի նախագահը կարճատև հանդիպում է ունեցել նրանց հետ, ընդգծել, որ նրանց վերադարձի երկարատև սպասումներն այսուհետ պետք է վերածվեն շուտափույթ ապաքինման ու հանրային կյանքին ինտեգրման գործընթացի, ինչի համար Արցախի իշխանությունների անունից հայտնել է բոլոր ջանքերը ներդնելու պատրաստակամություն:

«Վերահաստատում եմ, որ անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերի պարզումը, զոհվածների մարմինները գտնելն ու հարազատներին փոխանցելը շարունակում է մնալ մեր օրակարգի ամենահրատապ հարցը», - ֆեյսուքյան իր էջում գրլ է Արայիկ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG