Մատչելիության հղումներ

ԱՄՆ կառավարական մի շարք կառույցներ ամիսներ շարունակ կիբերհարձակումների են ենթարկվել


Ամերիկյան կառավարության մի շարք կառույցներ, այդ թվում՝ Ֆինանսների ու Առևտրի նախարարությունները, ամիսներ շարունակ կիբերհարձակումների են ենթարկվել, ըստ լրատվամիջոցների՝ ռուս հաքերների կողմից։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը հաստատել է հարձակման փաստը, վստահեցնելով, որ «կառավարությունը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ»։

Ըստ հաղորդումների՝ հաքերները, ի թիվս այլ քայլերի, կոտրել են նաև կառավարական կառույցների էլեկտրոնային փոստերը և ամիսներ շարունակ հետևել պաշտոնյաների ու նրանց աշխատակիցների նամակագրությանը։

Հարձակման մասին առաջինը հաղորդել էին Reuters-ն ու The Washington Post-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։

Լրատվամիջոցների տեղեկություններով` հաքերները եղել են APT29 խմբից, որը կապվում է ռուսական ռազմական հետախուզության հետ։

Միացյալ Նահանգներում Ռուսաստանի դեսպանատունը այսօր կտրականապես հերքել է այդ մեղադրանքներն ու դրանք որակել «հիմնազուրկ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG