Մատչելիության հղումներ

Աղդամում ականի պայթյունից մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել


Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Աղդամ քաղաքը, 24-ը նոյեմբերի, 2020թ․
Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ անցած Աղդամ քաղաքը, 24-ը նոյեմբերի, 2020թ․

Բաքվի հաղորդմամբ՝ մեկ մարդ է սպանվել, երկուսը՝ վիրավորվել Աղդամում ականի պայթյունի հետևանքով։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ տուժածներից մեկը տեղի զիծառայող է, մյուսները՝ խաղաղ բնակիչներ։

Հարուցվել է քրեական գործ՝ «զավթողական պատերազմի ծրագրման, վարման» և «դիտավորյալ սպանության» հոդվածներով։

Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ ազատագրված տարածքների մեծ մասն ականապատված է, և դրանք լիովին անվտանգ դարձնելու համար կպահանջվի մոտ 13 տարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG