Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 995-ով՝ հասնելով 147 հազար 312-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1047-ով և հասել 124 հազար 521-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 846 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 545 հազար 240-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 462-ի, ևս 615 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 19 հազար 714 մարդ։