Մատչելիության հղումներ

Անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բուժօգնությունն, ըստ ԱՆ-ի, կկազմակերպվի պետպատվերի շրջանակում


Երևանի հիվանդանոցներից մեկը, արխիվ
Երևանի հիվանդանոցներից մեկը, արխիվ

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ նշելով՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։

Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն info@moh.am հասցեին:

Նիկողոսյանը նաև ներկայացրել է պահանջվող փաստաթղթերի ցանկը՝ անձնագրի պատճե, անհետ կորածի տվյլաներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ), բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք, հասցե, հեռախոսահամար։

Երեկ էլ գործադիրը որոշեց անհետ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին ամսական 300 հազար դրամ հատկացնել, մինչև որոշակի դառնա նրանց կարգավիճակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG