«Գյուղապետարանը կարա հենց իրա անունից կողմ էղնի կամ դեմ էղնի։ Գյուղի ժողովրդի անունից իրավունք չունի ըսելու։ Մենք կողմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը մնա վարչապետ», - ասաց հավաքվածներից մեկը։
8 տարի 700 բնակիչ ունեցող համանքը ղեկավարող հանրապետական Արտակ Անտոնյանը դուրս եկավ լսելու համագյուղացիներին: Ասաց, որ համայնքի անունից չի եղել հրաժարականի պահանջը, այլ ընդամենը իր ու համայնքապետարանի աշխատակիցների․ - «Ես իմ կարծիքն եմ հայտնել ընդամենը։ Ես ազգաբնակչության փոխարեն չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև չեմ զրուցել նրանց հետ»։
Բողոքողների մեջ էր նախկին համանքապետ Սամվել Մկրտչյանը, որն էլ իր հերթին պահանջում է գործող համանքապետի հրաժարականը՝ վերջինիս մեղադրելով թալանի մեջ:
Նախկին ու ներկա համանքապետերի մեջ վիճաբանություն սկսվեց: Արտակ Անտոյնաը հայտարարեց, թե պատրաստ է հրաժարական տալ, բայց՝ մի պայմանով․ - «Եթե հավաքի 50 և ավել մարդկանց ստորագրություն, որ իմ աշխատանքից դժգոհ են, որ էս 8 տարիների ընթացքում համայնքում ոչ մի դրական տեղաշարժ չի էղել, պաժալուստա։ Էս պաշտոնը ինձ համար հավերժություն չէ»։
Բենիամինցիները մայրաքաղաքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաներին ուշի-ուշով հետեվում են ու ասում, որ հիմա աթոռակռվի ժամանակը չէ․ - «Ցույցով ի՞նչ․․․ ըսենք, Վազգեն Մանուկյանը նստավ, ի՞նչը պտի փոխե, էդ հողեչը հե՞տ պտի բերեն»։
Բենիամին համայնքից 2 զինծառայող է զոհվել: Պահեստազորից զորացրված 2 զինծառայողներ ասացին, որ եթե հրաժարականի պահանջ լինի, ապա միայն զինվորը կարող է նման պահանջ ներկայացնել:
«Էդ ստորագրելով կյանքեր է փրկել», - ասաց նրանցից մեկը՝ հավելելով․ - «Մենք իրա կողքն ենք»։
Շիրակի մարզի Ազատան և 14 համայնք միավորող Մարմաշեն խոշորացված համայնքների ղեկավարները ևս միացել էին վարչապետի հրաժարականի պահանջին: 2 համանքներում էլ բնակիչները բողոքում էին, որ առանց իրենց հարցնելու մնան հայտարարություն անելու իրավունք համանքների ղեկավարները չունիեն: