Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսրանի ռեկտոր է ընտրվել Եղիազար Վարդանյանը։ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց ռեկտորի ընտրության արդյունքները։
Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան ասաց, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Վարդանյանն ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ։
Վարդանյանը 2019 թվականի դեկտեմբերից ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ զբաղեցրել է պրոռեկտորի պաշտոնը։