Մատչելիության հղումներ

100 տոկոսով կփոխհատուցվի պատերազմի մասնակից ուսանողների, պատերազմի մասնակիցների ուսանող երեխաների առաջին կիսամյակի ուսման վարձը


100 տոկոսով կփոխհատուցվի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթցքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու առաջին կիսամյակի ուսման վարձը։ Կառավարությունն այսօր հաստատեց միջոցառումը։

Հիմնական զեկուցող կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյան ասաց՝ միջոցառումը վերաբերում է ինչպես բարձրագույն, այնպես էլ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, օրդինատորների ուսանողներին։

«Առաջին կիսամյակի ուսման վարձի 100 տոկոս փոխհատուցման շահառուներն են՝ օգտվում են այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել, կամ ծնողը, կամ եթե ամուսիններից որևէ մեկը մասնակից է այս պատերազմին։ Իսկ կարգն այսպիսին է՝ ովքեր կզորացրվեն և կունենան համապատասխան նշում զինգրքույկում, իսկ ովքեր զինկոմիսարիատներով են զորակոչվել, կամ տարբեր ջակոտներով, նրանց մասնակցության փաստի հավաստությունը կհաստատվի համապատասպան լիազոր մարմինների տեղեկանքներով», - ասաց Դումանյանը։

Նախարարն ընդգծեց՝ եթե որևէ ուսանող արդեն վճարել է առաջին կիսամյակի ուսման վարձն, ապա այդ գումարը նրան հետ կվերադարձվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG