Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ու Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ այսօր Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ։
«Կողմերը նշել են, որ ադրբեջանական տարածքների ազատագրումն ու սահմանների վերականգնումը համատեղ նոր ծրագրերի հնարավորություններ է տալիս երկու երկրներին։ Իրանի և Ադրբեջանի միջև սահմանը հռչակվել է բարեկամության ու տնտեսական զարգացման սահման», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ջեյհուն Բայրամովն ու Հասան Ռոհանին ընդգծել են նաև Ռեշտ-Աստարա երկաթգծի արագ շինարարության կարևորությունը, որը կդառնա Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մի մասը», - հաղորդում է պաշտոնական Բաքուն։