Մատչելիության հղումներ

Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում, հայտարարում է Էրդողանը


Թուրքիային եվրոպական որևէ երկրի պատժամիջոց չի անհանգստացնում, հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը, պնդելով, թե միությունը երբեք անկեղծ չի եղել Անկարայի հետ և չի պահել իր խոստումները։

«Թող ընդունեն ցանկացած որոշում, դա մեզ չի հուզում, այսպես թե այնպես1963-ից Եվրամիությունը շարունակաբար պատժամիջոցներ է սահմանել մեր դեմ, և երբեք անկեղծ չի եղել», - ասել է Էրդողանը։

Հայտարարությունը հնչել է ԵՄ առաջնորդների՝ վաղը նախատեսված գագաթնաժողովի շեմին, որի ընթացքում 27 անդամ երկրները կքննարկեն Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը։

Կողմերի հարաբերությունները կտրուկ սրվել են ամիսներ առաջ, երբ Թուրքիան սկսեց երկրաբանական հետախուզություն իրականացնել Միջերկրական ծովի արևելյան՝ էներգակիրներով հարուստ հատվածում։ Հունաստանն ու Կիպրոսը պնդում են՝ այդ քայլով Անկարան խախտել է իրենց ծովային սահմանը։

XS
SM
MD
LG