Մատչելիության հղումներ

«Իմ քայլից» Արամ Խաչատրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել


Նա նաև նշել է, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Խաչատրյանը:

Նա նաև նշել է, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։

«Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում», - գրել է Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG