Մատչելիության հղումներ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այսօր բողոքի ակցիա կիրականացնեն Ազգային ժողովի դիմաց


Ցուցարարները փակել են Աբողվյան փողոցը, 8-ը դեկտեմբերի, 2020թ․
Ցուցարարները փակել են Աբողվյան փողոցը, 8-ը դեկտեմբերի, 2020թ․

Շարունակելով խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաներն՝ այսօր «Հայրենիքի փրկության շարժման» անդամները ժամը 16։00-ին կլինեն Ազգային ժողովի դիմաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Օրվա երկրորդ կեսին՝ ժամը 16։00-ին, հանդիպում ենք ՀՀ Ազգային ժողովի դիմաց և ժողովրդի կամքը պարտադրում իշխող ռեժիմին։ Միասին փրկենք մեր Հայրենիքը», - գրել է Սաղաթելյանը։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր 17 ուժերը, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիքը», վերջնաժամկետ էին տվել Նիկոլ Փաշինյանին՝ մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12։00 հեռանալու համար: Փաշինյանը հրաժարական չտվեց։

12-ն անց 08-ին մտնելով ֆեյսբուքյան ուղիղ եթեր՝ Սաղաթելյանը հայտարարեց՝ քաղաքացիներն այլևս լեգիտիմ իրավունք ունեն անցկացնել խաղաղ անհնազանդության ակցիաներ՝ իրենց պահանջը տեղ հասցնելու համար։ Այդ պահից սկսած մինչև17։00 քաղաքացիները երեկ փակում էին փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG