Ցյուրիխում, FIFA-ի կենտրոնակայանում երեկ կայացել է ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության փնջային խմբերը որոշելու վիճակահանությունը։
Եվրոպական բոլոր ուժեղ հավաքականները, շնորհիվ վիճակահանության նոր ձևի, խմբային փուլում միմյանց չեն հանդիպի։
Հայաստանն ընդգրկվել է J խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիան, Ռումինիան, Իսլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան ու Լիխտենշտեյնը։
2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվելու է Կատարում։