Պետական մարմիններից յուրաքանչյուրն, իր իրավասությանը համապատասխան, պարտավոր է սեփական գործողութուններում ու երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունն, այսօր հայտարարել էՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նշելով, որ երկրի համար պատասխանատու այս օրերին առավել քան անհրաժեշտ է համախմբվածություն և համերաշխություն, պաշտպանն՝ ընդգծել է՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից՝ չպետք է թույլ տալ, պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք։
«Երկրի առջև ծառացած խնդիրների լուծման հրամայականը յուրաքանչյուրիցս պահանջում է զգոնություն ու առավել մեծ ուշադրություն մեր խոսքի ու վարքագծի հանդեպ՝ հանուն մեր երկրում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ապահովման։ Այս օրերին կարևոր դեր ունեն հանրային ճանաչում ունեցող անձանց խոսքն ու պահվածքը՝ ծառայելով որպես համախմբվածության ու համերաշխության օրինակ», - ասված է Թաթոյանի հայտարարությունում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետն ավարտվեց այսօր 12։00-ին։ Փաշինյանը հրաժարական չտվեց, ընդդիմադիրներն էլ, իրենց բնորոշմամբ, խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ են սկսել։