Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին:
Ըստ Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության, հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրականացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու որոշում է կայացվել: