Մատչելիության հղումներ

Արցախի ՄԻՊ-ի տեղեկություններով, առնվազն չորս կին գերի կա ադրբեջանական կողմում


Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի տեղեկություններով՝ առնվազն չորս կին գերի կա ադրբեջանական կողմում։ Պաշտպանի չի բացառում, որ այս թիվը հնարավոր է աճի։

«Մարալը, Ազնիվը, որի մասին ևս տեսանյութ եղել է և երկու կին, որոնք Արցախի տարբեր վայրերի բնակիչներ են», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բեգլարյանն՝ ընդգծելով․ - «Քանի որ փաստահավաք գործունեությունը շարունակում ենք, չի բացառվում, որ նոր անուններ մենք հավաքագրենք»։

Դեկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում՝ անդրադառնալով գերիների վերադարձի, անհետ կորածների հայտնաբերման գործընթացին, ասաց, որ այս հարցում որոշակի առաջընթաց կա:

Մասնավորապես, ըստ վարչապետի, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: «Ընդ որում, ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստը այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն», - նշեց Փաշինյանը՝ շարունակելով, որ անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը նույնպես թեկուզ դանդաղ, բայց ընթանում է․ նոյեմբերի 9-ից հետո, ըստ Հայաստանի կառավարության ղեկավարի, հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին գտնվում է ճանաչման փուլում:

Բեգլարյանը ողջունելի է համարում գերիների փոխանակման մասով առջընթը, սակայն ընդգծում է՝ նախքան փոխանակումը նախ պետք է համոզվել, որ բոլոր գերիներն են պաշտոնապես գտնվել, հետո նոր խոսել բոլորը բոլորի դիմաց փոխանակելու մասին։ Պաշտպանի համոզմամբ, Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է։

«Իհարկե դա չի նշանակում, որ պարտադիր պետք է սպասենք բոլոր գերիների ինքնության պարզելուն, կամ պաշտոնապես նրանց գտնելուն։ Հնարավոր է նաև երկու փուլով անել գերիների փոխանակումը։ Բայց այն, որ Ադրբեջանում ավելի շատ գերի կա, քան Ադրբեջանը պաշտոնապես ներկայացնում է, սա ինձ համար որևէ առարկությունից դուրս է։ Դրա համար նախքան այս համաձայնության վերջնական կիրառումը, շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը երաշխավորի ու համոզվի, որ Ադրբեջանը որևէ, նույնիսկ մեկ հայ գերի՝ ռազմագերի կամ քաղաքացիական անձ, չի թաքցնում՝ նպատակային, կամ ոչ նպատակային։ քանի որ կասկածներ ունենք, որ մի մասը դիտավորյալ է թաքցվում՝պետական մակարդակով, մի մասը չի բացառվում մեր թևի օղակներում է թաքցվում, այսինքն՝ զորամասերում, կամ ավելի ներքևի օղակներում, և չի բացառվում, որ կան նաև թաքնված ռազմագերիներ, կամ թաքնված զինծառայողներ, որոնց գտնելու ուղղությամբ ևս պետք է վերջնական և համապարփակ աշխատանք տարվի։ Միջազգային պատկան մարմինները՝ և՛ իրավապաշտպան, և՛ քաղաքական, պետք է առավելագոււյն ուշադրություն դարձնեն բոլորի հանդեպ և առանձնահատուկ ուշադրություն հատկապես կանանց իրավունքների պաշտպանության հանդեպ», - ասաց Բեգլարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG