Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում խաղաղապահ կենտրոնը թեժ գծով 210-ից ավելի դիմում է ստացել կորած զինծառայողների վերաբերյալ


Անցած մեկ շաբաթվա ընթացքում միայն Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ կենտրոնը թեժ գծով ավելի քան 210 դիմում է ստացել անհետ կորած հայ զինծառայողների վերաբերյալ, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությանը: Ըստ հաղորդագրության, ռուս մասնագետները 186 զինծառայողի վերաբերյալ տվյալները ստուգել, մշակել և փոխանցել են խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին:

Մինչ օրս ռուսական կենտրոնի օգնությանն է դիմել ավելի քան 1900 քաղաքացի` անհետ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձի և այլ հարցերով:

Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հաղորդել էր, թե ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել հայկական կողմին: Հարությունյանը միաժամանակ պնդել էր, թե «Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս»:

XS
SM
MD
LG