Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաստատել է, որ շքերթ է անցկացնելու` ցուցադրելով նաև առգրավված ռազմատեխնիկան


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Բաքվում շքերթ անցկացնել` ի ցույց դնելով նաև հայկական կողմից առգրավված ռազմատեխնիկան:

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, հանդեսին կմասնակցեն ավելի քան 3000 զինծառայողներ, կցուցադրվի մինչև 150 միավոր տեխնիկա, այդ թվում` ՀՕՊ համակարգեր: Մինչ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունը, ռազմական շքերթի մասին նախ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էր հայտարարել, տեղեկացնելով, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ մեկնել Ադրբեջան` այդ միջոցառմանը մասնակցելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG