Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 978-ով՝ հասնելով 141 հազար 937-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 17 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 730-ով և հասել 116 հազար 796-ի:
Ըստ նույն աղբյուրի` իրականացվել է 2 հազար 728 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 528 հազար 876-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 326-ի, ևս 588 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 22 հազար 227 մարդ։