Մատչելիության հղումներ

Ցուցարարները երթով շարժվում են կառավարության ամառանոց, Փաշինյանի հեռացման համար, ասում են, վերջնաժամկետ կտրվի


Ցուցարարներն Ազատության հրապարակից երթով շարժվում են կառավարության ամառանոց։

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ կառավարության ամառանոցի մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար տրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ։

Մանուկյանը կոչ արեց երթի մասնակիցներին՝ զգույշ մնալ ցանկացած սադրանքից, սադրանքի դեպքում դիմել ոստիկաններին։

17 կուսակցությունները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» անցումային շրջանի վարչապետի թեկնածուն ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG