Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի ընթացքի կապակցությամբ


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:

«ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մուսինյանը:

Նա նշել է, որ առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Նիկոլ Փաշինյանն ու Վազգեն Մանուկյանը, «լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG