Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարում է Լավրովը


Ռուսաստանը սկզբունքային անհամաձայնություններ չունի Թուրքիայի հետ, հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ընդգծելով` ռուս-թուրքական հարաբերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են երկու անկախ պետությունները համագործակցել` իրենց քաղաքականությունը իրագործելու համար:

Լավրովը չի թաքցրել, որ երկու երկրների միջև որոշակի տարաձայնություններ կան, միաժամանակ պնդել` երբ կողմերը բաց են համագործակցության համար, կարող են դրանք հաղթահարել: «Ներկայումս մեր նախագահներին հաջողվել է մշակել համագործակցության մոդել, որը հարթում է այդ տարաձայնությունները», - ասել է Սերգեյ Լավրովը, հավելելով` «բոլոր նման դեպքերում Ռուսաստանն ու Թուրքիան գտնում են շփման եզրեր, ջանքերը համակարգելու ուղիներ, ինչի ականատեսն ենք հիմա Լեռնային Ղարաբաղում»:

Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո Մոսկվան հատուկ հուշագիր ստորագրեց Անկարայի հետ, որով թուրք զինվորականները ղարաբաղյան հակամարտության մեկնարկից ի վեր դրան առաջին անգամ անմիջականորեն մասնակցելու իրավունք ստացան: Ըստ փաստաթղթի, կողմերը առաջիկայում մոնիտորինգի համատեղ կենտրոն կբացեն Ադրբեջանի տարածքում, որտեղից էլ թուրք զինվորականները` ռուս գործընկերների հետ համատեղ, կհետևեն՝ ինչպես է պահպանվում հրադադարը Ղարաբաղում, կքննեն խախտման դեպքերն ու ձեռք բերված մյուս պայմանավորվածությունների կատարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG