Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ի հավաստմամբ՝ հետպատերազմյան շրջանում ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ է նկատվում


Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը, այսօր հաղորդում է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 միլիարդ դրամով կամ 3.2 տոկոսով:

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են:

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները, նշված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG