Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նոյեմբերի 10-ին ավարտված պատերազմի ընթացքում զոհվել է 2 հազար 783 զինծառայող:
Ավելի քան 100 զինծառայող այսօրվա դրությամբ համարվում է անհետ կորած: Հոսպիտալներում բուժում է ստանում 1245 զինծառայող:
Անկախ լրատվական միջոցները դեռևս չեն հաստատել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունում նշված տվյալները:
Հիշեցնենք՝ մինչ օրս ադրբեջանական կողմը չէր հրապարակում պատերազմում իր ռազմական կորուստները, այդ թվում՝ զոհված զինծառայողների թիվը, պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է։