Կառավարությունը պատերազմին մասնակից ուսանողներին և պատերազմին մասնակցած անձանց ուսանող երեխաներին աջակցելու որոշման նախագիծ է պատրաստում, հայտարարում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մասնավորապես, ըստ հաղորդագրության, նախատեսվում է պետության կողմից տրամադրել ուսման վարձավճարի փոխհատուցում երկրորդ կիսամյակի համար։
Ուսանողների աջակցության նախագիծը պաշտոնապես կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում։