Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Արման Թաթոյանի, Արման Դիլանյանի հետ


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, տեղեկացնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Ավելի ուշ, Միրզոյանը հանդիպել է նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հետ։

Նշենք, որ Միրզոյանը երեկ էլ հանդիպել էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին։

ԱԺ նախագահն օրերս է վերադարձել աշխատանքի։ Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի գիշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին, Միրզոյանը ցուցարարների կողմից դաժան ծեծի ենթարկվեց։ Նա տեղափոխվեց հիվանդանոց, երկու անգամ վիրահատվեց։ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG