Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին երկրորդին


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդին։ Այդ մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Արարատ Միրզոյանը նոր է դուրս գրվել հիվանդանոցից։ Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ի իշերը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ալիևի և Պուտինի հետ, Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին, Միրզոյանը ցուցարարների կողմից դաժան ծեծի ենթարկվեց։ Նա տեղափոխվեց հիվանդանոց,երկու անգամ վիրահատվեց։ Միրզոյանին ծեծի ենթարկողներից մի քանիսը ձերբակալված են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG