Գերմանիայի Տրիր քաղաքում հետիոտներին վրաերթի ենթարկելու հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ երեխա: Եվս15 մարդ վնասվածքներ է ստացել, ոմանք գտնվում են ծանր վիճակում:
Դեպքը տեղի է ունեցել քաղաքի հենց կենտրոնում: Դատախազի խոսքով ՝ 51-ամյա վարորդը, ով տեղի բնակիչ է, միտումնավոր զիգզագներով է վարել մեքենան՝ հնարավորինս շատ մարդկանց վրաերթի ենթարկելու համար: Ականատեսների վկայությամբ՝ ոմանք բառացիորեն օդ են նետվել:
Դատախազ Պիտեր Ֆրիցենն ասել է․ - «Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ հարձակվողը դիտավորյալ է գործել քաղաքի կենտրոնում հարձակման ժամանակ՝ օգտագործելով մեքենան որպես զենք»։