ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների դեկտեմբերի 1-2-ը կայանալիք տեսակոնֆերանսում Աֆղանստանի խնդրից բացի քննարկվելու են նաև դաշինքի շուրջ Ռուսաստանի ռազմական հզորությունների ուժեղացմանն արձագանքելու հարցերը։ Այս մասին նախօրեին հեռավար ասուլիսում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքերով՝ Բելառուսում և Լեռնային Ղարաբաղում ճգնաժամերի արդյունքում Ռուսաստանն ուժեղացրել է իր ներկայությունը։
Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ լսվելու են Վրաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների զեկույցները։