Մատչելիության հղումներ

Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման հարցում


Ադրբեջանցի սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականացնում Ֆիզուլիի մոտակայքում, 26-ը նոյեմբերի, 2020թ,
Ադրբեջանցի սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականացնում Ֆիզուլիի մոտակայքում, 26-ը նոյեմբերի, 2020թ,

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, թուրքական զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումները ադրբեջանցի սակրավորներին աջակցելու են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծման հարցում: Համապատասխան աշխատանքները արդեն սկսվել են:

Ականազերծման միջոցառումներից բացի, թուրք մասնագետները նաև վերապատրաստելու են ադրբեջանցի զինվորականներին:

Հիշեցնենք, շուրջ երկու շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ մեկ տարի ժամկետով Ադրբեջան զինծառայողներ ուղարկելու վերաբերյալ օրինագիծը խորհրդարան էր ուղարկվել և հաստատվել օրենսդիրների կողմից:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ թուրքական զինված ուժերից, անհրաժեշտության դեպքում նաև քաղաքացիական անձանցից կազմված անձնակազմը շատ շուտով կսկսի ծառայություն իրականացնել Ադրբեջանի տարածքում՝ Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք հրադադարի մշտադիտարկման միասնական կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG