Մատչելիության հղումներ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի  դեսպան Սերգեյ Կոպիրկինին


ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՀՀ ՊՆ-ն հաղորդում է, որ հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաև արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ կարևորել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության դրույթների իրագործման շրջանակում Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության արդյունավետությանը:

Զրուցակիցները կարևորել են նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը՝ ուղղված փախստականների վերադարձին, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG