Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են Փաշինյանին


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․ - «Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին: Ինչ ուզում է` թող դուրս տա: Միևնույն է` նա արդարանալու ոչ մի ճար չունի: Հայ ժողովուրդը նրան երբեք չի ներելու»:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ իր հերթին ֆեյսբուքում գրել է․ - «Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մանրամասներ հրապարակել Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ։ Այսօր նա անդրադարձել է հարցին, թե ինչու «Հայաստանի առաջին և երկրորդ նախագահներն այդպես էլ Մոսկվա չմեկնեցին»։

Հոկտեմբերի 30-ին, հիշեցնենք, Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով, հետևաբար չի կարող մեկնել Մոսկվա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG