Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների միաբանության երթը: Ինչպես ավելի վաղ նշվել էր տարածված հայտարարության մեջ, երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին և նրանց ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին:
Ազատության հրապարակից նրանք քայլում են դեպի Ռուսաստանի դեսպանատուն:
Երթի մասնակիցները զոհված և անհետ կորած անձանց նկարներ են պահում իրենց ձեռքերում: