Մատչելիության հղումներ

Հայ եկեղեցականները Դադիվանքում են


Հայ եկեղեցականները Դադիվանքում են, այսօր նրանց այցելել է նաև Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Վանքի անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։

Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Մեր եկեղեցականները Դադիվանքում են՝ շարունակելով իրենց հարատև աղոթքը մեր հայրենիքի և ժողովրդի համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է վանաբնակ մեր հոգևորականների հետ», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Դադիվանքը Քարվաճառի շրջանում է, Քարվաճառի շրջանը նոյեմբերի 25-ին, համաձայն եռակողմ հայտարարության, հանձնվել է Ադրբեջանին:

XS
SM
MD
LG