Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք։
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ Արմեն Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին: