Այսօր որոշում է կայացվել՝ Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ ադրբեջանցի, «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովին ներգրավել որպես մեղադրյալ` ազգային և ռասայական թշնամանք հարուցելու, ուղղակի և հրապարակային ցեղասպանություն հրահրելու, ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործություններն արդարացնելու և դրանց հավանություն տալու համար: Այս մասին հայտնում է Հայաստանի Քննչական կոմիտեն:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Ադրբեջանն էր միջազգային հետախուզում հայտարարել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ: