Մատչելիության հղումներ

Պեցաս․ «Թուրքիան փորձում է խառնակչի իր դեմքը թաքցնել խաղաղարարի դիմակի տակ»


Թուրքական նավը Միջերկրական ծովում, արխիվ
Թուրքական նավը Միջերկրական ծովում, արխիվ

«Թուրքիան չի դադարում խախտել միջազգային իրավունքի նորմերը Միջերկրական ծովի արևելյան հատվածում», - այս մասին այսօր Աթենքում հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը։ Հույն պաշտոնյայի խոսքով՝ Թուրքիան մի կողմից շարունակում է Հունաստանին պատկանող ծովային տարածքներում իր անօրինական գործողությունները, մյուս կողմից՝ խոսում հնարավոր երկխոսության մասին։

«Ակնհայտ է, որ Թուրքիան մտավախություններ ունի ԵՄ դեկտեմբերյան գագաթաժողովի ընթացքում պատժամիջոցների հնարավոր սահմանման հետ կապված։ Մենք Թուրքիայի կողմից նույնատիպ պահվածքի ականատեսն ենք դարձել նաև ԵՄ հոկտեմբեր ամսին կայացած գագաթաժողովից առաջ», - նշել է հունական կառավարության խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG