Մատչելիության հղումներ

ՍԴ-ն ստացել է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը


Սահմանադրական դատարանը ստացել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը։ Այս մասին տեղեկացնում են ՍԴ-ից:

Որպես դիմումի փաստական հիմք նշվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի` 2020 թվականի հոկտեմբերի 26-ի եզրակացությունը և դրան կից փաստաթղթերը։

ՍԴ աշխատակազմի փոխանցմամբ` ներկայումս ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG