Մատչելիության հղումներ

Թրամփը ներում է շնորհել գեներալ Մայքլ Ֆլինին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Սպիտակ Տան ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական, գեներալ Մայքլ Ֆլինին, որն այդ պաշտոնը լքեց նշանակումից ընդամենը երկու շաբաթ անց՝ 2017 թվականի ձմռանը։

Գեներալ Ֆլինը հրաժարական ներկայացրեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակցիներին կեղծ տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ իր շփումների վերաբերյալ։ Ֆլինը մասնավորաբար չէր տեղեկացրել ամերիկացի քննիչներին, որ Կիսլյակի հետ զրույցների ընթացքում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր չեղարկմանը։

Նախապես Ֆլինը ընդունել էր իրեն ներկայացված մեղադրանքը՝ համագործակցելով քննչական մարմինների հետ։ Որոշ ժամանակ անց, սակայն, նա փոխել էր իր պաշտպանական մարտավարությունը՝ հայտարարելով, որ իրեն մեղավոր չի համարում։ Այս տարվա մայիսին ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարեց Ֆլինի դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG