Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում կրկին սկսել է գործել հասարակական տրանսպորտը


Արցախ - Ռուսաստանից մարդասիրական օգնություն տեղափոխած բեռնատարները Ստեփանակերտում, 24-ը նոյեմբերի, 2020թ․
Արցախ - Ռուսաստանից մարդասիրական օգնություն տեղափոխած բեռնատարները Ստեփանակերտում, 24-ը նոյեմբերի, 2020թ․

Ստեփանակերտում կրկին սկսել է գործել հասարակական տրանսպորտը:

«Քաղաքում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը և կարգավորվել է ճանապարհային երթևեկությունը, նաև էլեկտրականության ու ջրի մատակարարումը: Քաղաքացիական անձինք շարունակում են վերադառնալ իրենց տները», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ նույն աղբյուրի՝ ռուսաստանցի խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձի անվտանգությունը, շարունակում են օգնել տեղական իշխանություններին ճանապարհները մաքրելու և քաղաքում ենթակառուցվածքները վերականգնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG