Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է որակում։
«Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը։
Այսօր Ֆրանսիայի Սենատը 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը: Բանաձևը կոչ է անում ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը և կիրառել այն իբրև բանակցությունների գործիք տևական խաղաղություն հաստատելու համար։