Մատչելիության հղումներ

Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել


Վարազդատ Կարապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այդ մասին իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Նա նշել է, որ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցչի պարտականությունները։

«Այժմ, առավել քան երբևէ Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ։ Առաջիկայում գործարարներին կներկայացնեմ մեր համատեղ գործողությունների հաջորդականությունը։ Գեղարքունիքի սիրելի՛ ժողովուրդ, ձեզ հուզող խնդիրներն ու հարցերը շարունակեք ուղարկել ինձ։ Կաշխատեմ հնարավորինս նպաստել դրանց լուծմանը», - գրել է Կարապետյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ի որոշմամբ, Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ` 3 տարի ժամկետով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG