Ռուս խաղաղապահների ներկայությունը Ղարաբաղում չի սահմանափակվի միայն 5 տարով, ՏԱՍՍ-ին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իհարկե, 5-ամյա ժամկետում անհրաժեշտ է հասցնել ստեղծել տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգվում է, չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների ներկայությունը կսահմանափակվի 5-ամյա ժամկետով», - ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի շրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը «քաղաքական համաձայնության հարց է, որին հասել են» և որը ձևակերպված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։
«Կարծում եմ՝ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունության ապահովումն է և Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների անվտանգության ապահովումը, ու ես կարծում եմ և հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը», - ասել է Հայաստանի վարչապետը։
Մանրամասները տե՛ս այստեղ